Շվարցենեգերը խելահեղություն է համարել ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագրերը

Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթի սահմանափակմանն ուղղված հրամանագրերը: Ըստ The Hill թերթի՝ նա ասել է. «Դա խելահեղություն է, եւ մենք բոլորս հիմար վիճակում հայտնվեցինք, երբ Սպիտակ տունն, այդքան թույլ պատրաստված լինելով, այդօրինակ հրամանագրեր ընդունեց»:

Նաև հավելել է. «Կարծում եմ՝ նրանք շտապել են այդ հարցում: Կան նույն այդ նպատակներին հասնելու բազմաթիվ այլ ուղիներ»: Նրա խոսքով՝ հրամանագրերի գլխավոր խնդիրն այն է, որ դրանք թերամշակված են: Նա այն կարծիքին է, որ ավելի ճիշտ կլիներ դրանք նախ տալ իրավաբանների մանրակրկիտ ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս