«Թրամփը կողմ է Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը». Կրեմլ
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ակտիվացման օգտին, որպեսզի թույլ չտա դրան «հնացած ճգնաժամի» վերածվել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսոկվը պատասխանել հարցին, թե ինչպիսին է Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցի արդյունքով։
«Ամերիկյան կողմը այն տեսակետի համոզված կողմնակիցն է, որ չի կարելի թույլատրել ուկրաինական ճգնաժամին վերածվել հնացած ճգնաժամի, անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը՝ այդ խնդրի կարգավորման վերաբերյալ»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, թե Կրեմլի դիրքորոշման մեջ «ոչինչ չի փոխվել» և վերջինս հանդես է գալիս «Մինսկ-2»-ի կատարման օգտին։