Բաժիններ՝

«Պուտինի և Թրամփի զրույցն ի հայտ բերեց ոլորտները, որտեղ երկրների շահերը համընկնում են». Լավրով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շաբաթօրյա խոսակցությունը ի հայտ բերեց մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների շահերի համընկնում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։

«Խոսակցությունը, որը հասկանալի պատճառներով կենտրոնացած է նման կոնցեպտուալ թեմաների վրա, առանց դետալների մեջ խորանալու, ի հայտ է բերել մի շարք ոլորտներ, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են»,- ասել է Լավրովը Մոսկվայում համաժողովի ընթացքում։

ՌԴ և ԱՄՆ նախագահները շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, ներառյալ՝ Սիրիայի ու Ուկրաինայի վիճակը։
Կողմերը կարևորել էին նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031