
Ամերիկացիների կեսից ավելին հավանության չի արժանացնում Թրամփի քաղաքականությունը. Gallup poll found

Ամերիկացիների նվազագույնը 51%-ը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները։
Թրամփը նախագահության առաջին 8 օրվա ընթացքում դժգոհություն է հարուցել քաղաքացիների 51%-ի մոտ, նրա քաղաքականությունը հավանություն է արժանացրել 42%-ը։
Հարցմանը մասնակցել է 1.5 հազար չափահաս ամերիկացի։
Ինչպես նշում է Hill պարբերականը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը Սպիտակ տան աթոռն զբաղեցրել էր 2009 թվականին, ամերիկացիների 51%-ի դժգոհությանն արժանացել է միայն 2011թ. օգոստոս ամսին։