Deutsche Bank-ը 630 մլն դոլարով կտուգանվի Ռուսաստանում փողերի լվացման համար
Գերմանական խոշորագույն Deutsche Bank-ը 630 մլն դոլարի չափով կտուգանվի Ռուսաստանից 10 մլրդ դոլար անօրինական կերպով դուրս բերելու համար։
Ֆինանսական կազմակերպությունը համաձայնել է վճարել 425 մլն դոլար համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի հետ։
Եվս 204 մլն դոլար բանկը կվճարի Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորման ու վերահսկողության վարչությանը։
Նյու Յորքի կարգավորողի հաղորդագրության մեջ ասվում է, որ 10 մլրդ դոլարը անօրինական կերպով դուրս է բերվել Ռուսաստանից «հայելային» գործարքների միջոցով, որոնք կնքվել են բանկի մոսկովյան, լոնդոնյան ու նյույորքյան գրասենյակների միջոցով։
Ամերիկյան և բրիտանական ֆինանսական կարգավորողները պարզել են, որ «հայելային» տարանցումները իրականացվել են Deutsche Bank-ում 2011-2015թթ.։