Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել իրանական հրթիռների փորձարկումների պատճառով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին արտակարգ նիստ է հրավիրելու՝ կապված Իրանում արտադրված միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։

Շտապ խորհրդատվություններ հրավիրելու հարցումը ԱՄՆ ներկայացուցիչը ուղարկել էր այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դաննի Դանոնը կոչ էր արել արձագանքել, հայտնում է Reuters-ը։

Դանոնը հայտարարել է, որ փորձարկումն անցկացվել է հունվարի 29-ին Թեհրանից 225 կմ հեռավորության վրա գտնվող Սեմնան քաղաքից հեռու գտնվող հայտնի թեսթային հարթակում և այն խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք արգելում են Թեհրանին միջուկային պոտենցյալ ունեցող հրթիռներ փորձարկել։

Թեհրանը հայտարարել է, որ իրանական հրթիռները երբեք չեն հագեցվի միջուկային մարտագլխիկներով։

2015թ. հուլիսին ընդունված ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևը կոչ է անում Իրանին նման փորձարկումներ չկատարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031