Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը:
Ապշեցուցիչ է, որ Թրամփը, որը միշտ հպարտանում է իր անկախ մտքերը բարձրաձայնելով և խստորեն քննադատում է նախորդ նախագահների թերությունները, հանկարծ իրեն հպարտ է զգում Հայոց ցեղասպանության մասին նրանց անընդունելի գրաքննությանը հետևելու համար…
«Շնորհավոր մեր առաջին տիկնոջ՝ Մելանյայի ծննդյան տարեդարձը»:
Չինաստանում ջրարկել են առաջին ավիակիրը, որն ամբողջությամբ կառուցված է հայրենական նախագծով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Էրդողանին քննադատում էին հանրաքվեից հետո, մեղադրում էին բռնատիրության մեջ, և նա փորձեց մեղմել իր հասցեին հնչած մեղադրանքները։ Նաև փորձեց հակակշռել Թրամփի ուղերձը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Թուրքիան ևս պետք է նախաձեռնություն հանդես բերի, ոչ թե այդ գործընթացից օտարվի»։
Ռուսական НТВ հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել մոսկվայաբնակ հայ Արսեն Ոսկանյանի մասին, ով օրերս փախել էր Կոլումբիայի պարտիզանական բանակի գերությունից` վիրավորելով ապստամբների ջոկատի 5 մարտիկների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ օկրուգային դատավոր Ուիլյամ Օրիքի որոշումը՝ ժամանակավորապես արգելափակելու այն հրամանագիրը, որը սահմանափակում է այն մունիցիպալիտետներին դրամաշնորհների տրամադրումը, որոնք չեն կատարում ներգաղթի ոլորտի համերկրային օրենսդրությունը:
Մեծ Բրիտանիայի առաջիկա համընդհանուր ընտրություններում Ջերեմի Քորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցության հաղթանակն սպառնում է «քաոսի կոալիցիայի» ստեղծմամբ ի դեմս լեյբորիստների, «Լիբերալ-դեմոկրատներ» կուսակցության եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դիստրիբյուտորները քայլեր են ձեռնարկում` Հյուսիսային Ամերիկայի երկրներում ֆիլմի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրները պարզելու ուղղությամբ:
Երևանում ապրիլի 28-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը:
Կարծում եմ, որ Մարին լե Պենի ընտրվելը եւ նրա նախագծի իրականացումը կհանգեցնի մեր երկրի ու նրա քաղաքացիների համար չափազանց ծանր հետեւանքների, ուստի երկրորդ փուլում ես քվեարկելու եմ Էմանուել Մակրոնի օգտին:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նոր կարգախոսն է դարձել «Ընտրել Ֆրանսիան» արտահայտությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել Է երկրի կառավարության անդամներին՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լե Պենն ամենացածր արդյունքն ունեննա:
Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների ավելի քան 95 տոկոսն այս պահին ոչնչացված է:
Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը է արել Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո, որը կնպաստի երկրների միջեւ գործողությունների համակարգմանը:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստ անը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալմայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել Է իրանական «արագընթաց նավին»:
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա:
«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ:
Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարանքաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից: