«Խոստումը» ֆիլմի դիստրիբյուտորները հետաքննում են ֆիլմի տոմսերի վաճառքի տապալման փորձերը
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դիստրիբյուտորները քայլեր են ձեռնարկում` Հյուսիսային Ամերիկայի երկրներում ֆիլմի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգներում ինչոր խմբերի կողմից նախապես ամրագրվում են «Խոստումը» ֆիլմի մեծ քանակությամբ տոմսեր, որոնք դրա ցուցադրությունից ժամեր առաջ չեղյալ են համարվում, ինչի հետևանքով շատերը չեն կարողանում տոմսեր ձեռք բերել: Ֆիլմը կինոթատրոնում դիտողներից մեկը, ով չէր կարողացել ձեռք բերել տոմսեր լավ տեղերի համար, տեսնելով կիսադատարկ դահլիճը, բողոքել էր ներկայացրել կինոթատրոնի ղեկավարությանը, որն էլ բացահայտել էր կատարվածը:
«Ֆիլմի դիստրիբյոտորները տեղյակ են տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների մասին և համապատասխան քայլեր են ձեռնարկում խնդրի ուսումնասիրման նպատակով, քանի որ նման միջադեպերի կրկնվող բնույթը լուրջ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն այս ֆիլմի, այլև ավելի լայն առումով այս ինդուստրիայի համար: Հորդորում ենք կապվել մեզ հետ, եթե իմանում եք ֆիլմի հաջողությունն արգելակող կասկածելի փորձերի մասին»,-ասվում է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ` կոչ անելով գնալ կինոթատրոններ և նպաստել ֆիլմի հաջողությանը ցուցադրության մյուս շաբաթների ընթացքում ևս:
«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: