Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում:
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:
Թուրքիայում սահմանադրական ուղղումների շուրջ կայացած հանրաքվեն լրջորեն բարդացրել է հարաբերությունները Բրյուսելի եւ Անկարայի միջեւ:
«Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աստիճանաբար նվազում է, իսկ ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակցուհու՝ Մարին լե Պենի վարկանիշը՝ աճում:
Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ է հանդես է եկել Բրյուսելում Brexit-ին նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ժողովրդականությամբ գերազանցում է երկրի կառավարության նախկին ղեկավարներին, ինչի մասին վկայում է Ipsos Mori ընկերության հարցումը, որի արդյունքները ապրիլի 26-ին հրապարակել է Independent հրատարակության ինտերնետ-կայքը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում հարվածել են շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինապահեստին:
Ճապոնիայում կտրուկ աճել են տնային եւ կորպորատիվ բունկերների տեղակայման պատվերները Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի աճի ֆոնին։
Ապրիլի 27-ին մեկնարկում է Ամերիկյան պետությունների կազմակերպությունից Վենեսուելայի դուրս գալու ընթացակարգը, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դելսի Ռոդրիգեսը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահի փեսա եւ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշների Kushner Companies ընտանեկան ընկերությունն առնվազն 50 միլիոն դոլար է փոխ առել Իսրայելի ամենահարուստ ընտանիքներից մեկից, որը գործարքներով է զբաղվում ադամանդների շուկայում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները Կալինինգրադում ձերբակալել են 12 մարդու, որոնք ծնունդով Միջին Ասիայից են:
«Նա (Թրամփը) նոր է միայն սկսում: Շանս տվեք նրան»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Սպիտակ տուն Թրամփի գալուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն շտկվել՝ հակառակ սպասումներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 26-ին ներկայացրել է հարկային բարեփոխման նախագիծը, որը Միացյալ Նահանգների ղեկավարի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն էր։
ԱՄՆ-ի ում հայտարարվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին:
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարությանը լիազորություններ է տրամադրել՝ փոխելու պետության՝ Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխված զորակազմի թվաքանակի սահմանափակումները:
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներից մեկի վրա:
Այսօր Հայաստանը այս հարցում հանդես է գալիս, իբրև համախմբող և նախաձեռնող երկիր` Ցեղասպանության 100-ամյակից ի վեր մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, որին մասնակցում են աշխարհահռչակ մասնագետներ` հարցի լուծման համար հնարավոր ճանապարհներ գտնելու և այս չարիքի դեմ միասնական պայքար մղելու համար:
Ագրամունտը շատ գոհ կլինի, եթե հարցը փակվի միայն «ինքնակամ» հրաժարականով: Բավականին երկար ժամանակ է, ԵԽԽՎ-ում շարունակվում են դեռ 2010 թ. սկսված կոռուպցիայի դեպքերի քննարկումները: Իսկ Պեդրո Ագրամունտը գլխավոր գործող անձանցից է: Իսկ կոռուպցիայի դեպք ասածը` Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու և այդպիսով հակաադրբեջանական բանաձևերն արգելափակելու մասին է:
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը վնասվածք է ստացել Բուլարիայում կատարված նկարահանումների ժամանակ։
«Եթե անցկացվի ծրագրված նախարարական հանդիպումը, նախարարները կխոսեն ինչ-ինչ հարցերի շուրջ և կբաժանվեն՝ առանց հետևանքների, քանի որ լուրջ, հստակ պայմանավորվածությունների համար հիմքեր չկան»,- ասում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ նախարարները կոնյակ կխմեն, նարդի կխաղան, ինչ-որ բան կխոսեն, եղանակը կքննարկեն, բայց ոչ ավելին։
Ցանցում ուշադրություն են դարձրել կայծակի հարվածից տուժած ծառի լուսանկարին եւ այն համեմատել դժոխքի հրե դարպասների հետ:
Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ:
Փարիզի դատարանը Բեզիե քաղաքի քաղաքագլուխ Ռոբեր Մենարին 2 հազար եվրոյի չափով տուգանել է ատելություն բորբոքելու մեղադրանքով:
Նորվեգիան հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա ակնհայտորեն կապված է ՆԱՏՕ-ին Նորվեգիայի անդամակցության հետ, որտեղ կարևոր անդամ է Թուրքիան: Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ Նորվեգիան պետք է հայերի սպանդն անվանի իր իրական անունով՝ ցեղասպանություն: Հնարավոր է, որ Թուրքիայում քաղաքական զարգացումները մոտ ապագայում ավելի հեշտացնեն այս գործը Նորվեգիայի նոր կառավարության համար:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին:
Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա:
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմը մահացել է:
«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասաց Համիդ Անսարին: