ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո, որը կնպաստի երկրների միջեւ գործողությունների համակարգմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը միջազգային անվտանգությանը նվիրված մոսկովյան խորհրդաժողովում ընթերցել է նրա տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
«Ահաբեկչության դեմ մղվող պայքարում ՄԱԿ-ի գլոբալ ռազմավարության արդյունավետ իրագործման համար ես առաջարկել եմ Գլխավոր ասամբլեային՝ ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո, որը հետագայում կնպաստի կոորդինացմանը՝ մասնակից երկրներին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ կուժեղացնի մեր ազդեցությունը տեղերում»,-ասված է գլխավոր քարտուղարի ուղերձում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։