«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ». Մարին լե Պեն
«Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որն անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, հայտարարել է, որ ինքը Եվրոպայի հակառակորդը չէ:
«Ես Եվրոպայի հակառակորդը չեմ: Ես դա ցանկանում եմ ասել ամենայն որոշակիությամբ: Ես ինձ եվրոպուհի եմ զգում, դե իհարկե, առաջին հերթին ֆրանսուհի, բայց նաեւ եվրոպուհի»,-ասել է լե Պենը TF1 հեռուստաալիքի եթերում:
Լե Պենը ապրիլի 18-ին TF հեռուստաալիքից պահանջել էր սրահից դուրս բերել Եվրամիության դրոշը իր հարցազրույցի ընթացքում: Այդ հարցազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ, իր կարծիքով, «Եվրամիությունը քիչ վատ բաներ չի արել մեր երկրին ու ու մեր ժողովրդին»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին: