Բաժիններ՝

Դատարանն արգելափակել է Թրամփի՝ «ապաստարան-­քաղաքների» ֆինանսավորման հրամանագիրը

Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել է ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարան­քաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից: Դատավոր Ուիլյամ Օրիքը նախագահի հրամանագիրը որակել է հակասահմանադրական, տեղեկացնում է BBC­-ին:

Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի եւ Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ-­ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների
տնօրինության ներքո:

«Ապաստարան­քաղաքներն» ԱՄՆ-­ում առաջին անգամ հայտնվել են 1970-­ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:

Թրամփն «ապաստարան­քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել է հունվարի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս