
Պուտինը և Մերկելը մայիսի 2-ին կհանդիպեն Սոչիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 2-ին Սոչիում հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Դա լրագրողներին հավաստել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ դա հաստատել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Մարտի 16-ին Մոսկվայում ընդունելով Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերին՝ Պուտինը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցին սպասում է մայիսի 2-ին: «Լավագույն մաղթանքներս փոխանցեք ֆեդերալ կանցլերին: Մենք տիկին Մերկելի այցին սպասում ենք մայիսի 2-ին»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: