Բաժիններ՝

ՔԶԱԿ-­ը հավաստել է քիմիական զենքի համաշխարհային պաշարների 95 տոկոսի ոչնչացումը

Աշխարհում քիմիական զենքի հայտարարագրված պաշարների ավելի քան 95 տոկոսն այս պահին ոչնչացված է: Ապրիլի 26­-ին այս մասին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուն՝ ելույթ ունենալով կազմակերպության 20-­ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ:

«Քիմիական զենքի լիակատար ոչնչացման եւ մշտական արգելման ճանապարհին մեր ջանքերը հասել են կարեւոր ուղենիշի»,­-նշել է նա:­ Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումն սկսվել է 1997 թվականին եւ նպատակաուղղված էր զանգվածային բնաջնջման զենքի մի ամբողջ տեսակի վերացմանը:

20 տարվա ընթացքում Կոնվենցիայի մասնակից պետություններն իրականացրել են փաստաթղթում ամրագրված դրույթները, եւ դրա շնորհիվ ներկայում ամբողջ աշխարհում ոչնչացված է քիմիական զենքի 95 տոկոսը»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930