Բաժիններ՝

Իրանական նավն ստիպել է ամերիկյան ռազմանավին փոխել ուղեգիծը

ԱՄՆ-­ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել Է իրանական «արագընթաց նավին»: Ինչպես հայտնել է Fox News­-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, իրանական նավը

USS Mahan ռազմանավից գտնվել է 1000 յարդ (մոտավորապես մեկ կիլոմետր) հեռավորության վրա։ Պաշտոնյաները հայտնել են, որ Mahan­ը փոխել է ուղեգիծը, որպեսզի խուսափի իրանական ռազմանավի հետ բախումից, վտանգի ազդանշան է տվել, արձակել ազդանշանային հրթիռներ եւ պատրաստության վիճակի բերել սպառազինությունը: Իրանական նավն ազդանշաններ չի տվել, հաղորդել է«Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս