Քիմ Քարդաշյանը Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը

Ամերիկյան հեռուստաշոուների աստղ Քիմ Քարդաշյանը էմոջինների իր տարբերակում` Kimoji հավելվածում ավելացրել է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Նոր անմոռուկ կիմոջի»,­ նման գրառում է կատարել Քարդաշյանը` թողնելով #Armenian հաշթագը: Հայոց ցեղասպանության 102-­րդ տարելիցին նա ևս մեկ գրառում էր կատարել թվիթերում, որում ասվում էր. «Մտածում եմ ամենուր գտնվող հայերի մասին: 102 տարի առաջ օսմանյան իշխանությունները սկսեցին մի կոտորած, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: #ArmenianGenocide #NeverForget»: Նա կիսվել էր նաև Ծիծեռնակաբերդի բարձունքը պատկերող կարճ տեսանյութով, ինչպես նաև օրվա առնչությամբ քրոջ` Քլոե Քարդաշյանի գրառումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930