![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը». Նալբանդյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Nalbandyan-1.jpg)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը է արել Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։
Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- ասվում է հայտարարության մեջ։