Բաժիններ՝

Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն է նշանակել

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ­մայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար:

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Պարոն Ալեսն այս պահին կատարում է Սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայության ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները: Ավելի վաղ նա ղեկավարում էր Ծառայության օդային եւ ծովային գործողությունները»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Ալեսը 35 տարի ծառայություն է անցել ԱՄՆ-­ի Ծովային հետեւակի զորակազմում, պաշտոնաթող է եղել 2011 թվականին՝ գեներալ­ մայորի կոչումով, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930