Բաժիններ՝

Թրամփը խոստացել է ներգաղթի մասին իր հրամանագիրը պաշտպանել Գերագույն դատարանում

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ օկրուգային դատավոր Ուիլյամ Օրիքի որոշումը՝ ժամանակավորապես արգելափակելու այն հրամանագիրը, որը սահմանափակում է այն մունիցիպալիտետներին դրամաշնորհների տրամադրումը, որոնք չեն կատարում ներգաղթի ոլորտի համերկրային օրենսդրությունը:

Twitter սոցիալական ցանցի իր էջում Թրամփը գրել է, որ այդ հարցը լուծելու համար մտադիր է հասնել մինչեւ Գերագույն դատարան:

«Սկզբում իններորդ օկրուգի դատարանը հանդես եկավ ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքի արգելքի դեմ, այժմ նրանք խփեցին ապաստարան-­քաղաքների մասին հրամանագրին: Երկու որոշումներն էլ անհեթեթ են: Կտեսնվենք Գերագույն դատարանում»,­-հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել է ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարան­քաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից:

Դատավոր Ուիլյամ Օրիքը նախագահի հրամանագիրը որակել է հակասահմանադրական:
Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի եւ Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ­-ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների
տնօրինության ներքո:

«Ապաստարան­քաղաքներն» ԱՄՆ­-ում առաջին անգամ հայտնվել են 1970-­ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:

Թրամփն «ապաստարան­քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել է հունվարի վերջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս