Բաժիններ՝

Հորդանանի արքայադուստրը կմասնակցի Երևանում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»

Երևանում ապրիլի 28­-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Կոնգրեսի ընթացքում նախատեսված է նաև Դինա Մայրեդի ելույթը:

Արքայադուստրը վերջերս ընտրվել է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նախագահ, ինչպես նաև Հարվարդի համալսարանի «Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության» աշխատանքային խմբի պատվավոր նախագահն է:

Երևանում կայանալիք կոնգրեսը կազմակերպում են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան: Կոնգրեսի ընթացքում նախատեսված են նաև քաղցկեղը վերապրած անձանց ելույթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930