Բաժիններ՝

Օլանդը հորդորել է նախարարներին՝ ամեն ինչ անել, որ Մարին լե Պենը վատ արդյունք ունենա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել Է երկրի կառավարության անդամներին՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին լե Պենն ամենացածր արդյունքն ունեննա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 23-­ին. դրա արդյունքներով՝ պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարը շարունակել են «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը (24,01 տոկոս) եւ Ազգային ճակատ»
կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը (21,30 տոկոս): Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-­ին: «Հանրապետության նախագահը բոլոր նախարարներին խնդրեց լիակատար մասնակցություն ցուցաբերել երկրորդ փուլի ընտրարշավին եւ այնպես անել, որ Մարին լե Պենը հնարավոր արդյունքներից ամենացածրն ստանա»,­-ասել է լե Ֆոլը՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների կաբինետի նիստի արդյունքները:

Նա նշել է, որ Մակրոնը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի, սակայն հարցն այն Է՝ հատկապես ինչ «հաշվով»: «Էմանուել Մակրոնի հաղթանակը հավանական է, ես արդեն այդ մասին ասել եմ, խնդիրն «Ազգային ճակատի» արդյունքն է, որը կախված կլինի բոլոր ուժերի կենտրոնացումից: Լե Պենը ձայների 30­-35 տոկոսը կստանա կամ 40 տոկոսը, դա նույն բանը չԷ»,­-հայտարարել է լե Ֆոլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս