Բաժիններ՝

Ճապոնացիները միջուկային զենքի դեմ տնային բունկերներ են պատվիրում ԿԺԴՀ­-ի սպառնալիքի պատճառով

Ճապոնիայում կտրուկ աճել են տնային եւ կորպորատիվ բունկերների տեղակայման պատվերները Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի աճի ֆոնին։

«Թեեւ Ճապոնիան միակ երկիրն է, որն իր վրա զգացել է Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումների սարսափը, ճապոնացիները մինչ օրս քիչ հետաքրքրություն էին հանդես բերում տանը կամ իրենց ընկերությունում բունկերների ստեղծման նկատմամբ: Համենայն դեպս, Շվեյցարիայի համեմատությամբ, որտեղ բունկերներ գոյություն ունեն կինոթատրոններում եւ կայարաններում, դպրոցներում եւ մասնավոր տներում: Սա անթույլատրելի թեթեւամտություն է»,­-ՌԻԱ Նովոստիին ասել է այն ընկերության նախագահ Նաոկո Օրիբեն, որն ստորգետնյա բունկերներ է կառուցում տներում եւ ձեռնարկություններում:

«Այժմ բոլորը ջղաձգորեն նետվել են գնելու բունկերներ՝ մտածելով իրենց ընտանիքի կամ աշխատակիցների մասին: Այժմ դա կապված է Հյուսիսային Կորեայի հետ, եւ դա իրոք սարսափելի է»,­-նշել է Օրիբեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս