«Թրամփը նոր է միայն սկսում». Զախարովա
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր է միայն սկսել ղեկավարել երկիրը, եւ նրան հարկավոր է շանս տալ բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասինշ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Yahoo! News ինտերնետպորտալին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 26-ին:
«Նա (Թրամփը) նոր է միայն սկսում: Շանս տվեք նրան»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Սպիտակ տուն Թրամփի գալուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն շտկվել՝ հակառակ սպասումներին:
Դիվանագետն ասել է, թե խնդիրը կարող է կապված լինել ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի քաղաքականության հետ, որը գլխավորում էր Բարաք Օբաման:
«Մենք ոչինչ չենք արել հարաբերությունների վատացման համար: Մենք խիստ շահագրգռված ենք տարբեր բնագավառներում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմամբ»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարության աշտոնական ներկայացուցիչը:
Նա համաձայնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թնիլերսոնի կարծիքին, որն այս ամսին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են: «Ես դրան համաձայն եմ: Եվ մենք քանիցս հայտարարել ենք, որ հարաբերությունների բարելավումը համաատասխանում է մեր ժողովուրդների շահերին»,-ասել է Զախարովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: