
Նիկոլաս Քեյջը կոտրել է ոտքը Բուլղարիայում նկարահանումների ժամանակ

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը վնասվածք է ստացել Բուլարիայում կատարված նկարահանումների ժամանակ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Maritsa թերթին:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ արտիստը կոտրել է ոտքն՝ անհաջող կատարելով տրյուկներից մեկը «211» ֆիլմի համար: Միջադեպը տեղի է ունեցել Սոֆիայի «Բոյանա» կինոկենտրոնում:
Քեյջին տեղափոխել են մայրաքաղաքի ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկա: Բժիշկները խորհուրդ են տվել վիրահատել: Նշվում է, որ դերասանի անձնական բժշկի հետ կոնսուլտացիայից հետո որոշում է ընդունվել նրան ուղարկել ԱՄՆ՝ հետագա բուժման համար:
Քեյջն արդեն մեկնելէ Լոս Անջելես: «211» դրամայում Նիկոլաս Քեյջը խաղում է դրական հերոսի՝ ոստիկանի դերը, որը փորձում է բացահայտել բանկի զինված կողոպուտը:
Դերասանի մասնակցությամբ նկարահանումները պետք է տեւեին երեք շաբաթ։