Պենտագոնը հաստատել է լիազորությունների ընդլայնումը Սիրիայում և Իրաքում
Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախարարությանը լիազորություններ է տրամադրել՝ փոխելու պետության՝ Սիրիայում եւ Իրաքում տեղաբաշխված զորակազմի թվաքանակի սահմանափակումները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության աշխատակից Քրիստոֆեր
Շերվուդը:
Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին: Շերվուդի խոսքով՝ նոր լիազրությունների տրամադրումը դեռեւս չի բերել այդ երկրներում զորակազմի թվաքանակի սահմանափակումների փոփոխման:
Թրամփի այդ քայլը «փոփոխություններ չի ենթադրում Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի ջախջախմանն ուղղված մեր գործողության մեջ»,-պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Մեր ռազմավարությունը շարունակում է հիմնվել տեղական ուժերի հետ աշխատանքի եւ Իրաքում բոլոր գործողությունները իրաքյան կառավարության հավանությամբ անցկացնելու վրա»,-ընդգծել է Շեվուդը: Նա նշել է, որ նախագահի գործողությունները տեղերում զորահրամանատարների գործողությունները կդարձեն «ավելի գործուն, ադապտիվ եւ արդյունավետ, ինչպես նաեւ թույլ կտան ընդունել այնպիսի որոշումներ, որոնք օգուտ կբերեն» զինծառայողներին:
Հավելենք, որ ներկայում Իրաքում, ըստ պաշտոնական տվյալների, գտնվում են 5 հազար 262, իսկ Սիրիայում՝ 503, ամերիկացի զինծառայողներ: