Ֆրանսիայում քաղաքագլխին տուգանել են դպրոցներում չափից շատ մուսուլման երեխաների մասին խոսքերի համար
Փարիզի դատարանը Բեզիե քաղաքի քաղաքագլուխ Ռոբեր Մենարին 2 հազար եվրոյի չափով տուգանել է ատելություն բորբոքելու մեղադրանքով: Պատճառը դարձել է նրա այն հայտարարությունը, թե Բազիեի դպրոցներում չափից շատ մուսուլմաններ են սովորում: Այդ մասին հայտնել է BBC-ն:
«Ակներեւ է, որ սա խնդիր է: Հանդուրժողությունը սահմաններ ունի»,-ասել է քաղաքագլուխը՝ հանդես գալով LCI հեռուստաալիքի եթերում: Մենարը «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակից է: Նա պատրաստվում է գանգատարկել տուգանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: