Բաժիններ՝

Վաշինգտոնը հայտարարել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին

ԱՄՆ-ի ­ում հայտարարվել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր ռազմավարության մասին: ԱՄՆ-­ը կխստացնի պատժամիջոցները ԿԺԴՀ­-ի նկատմամբ եւ կակտիվացնի դիվանագիտական քայլերը՝ ուղղված Փենյանի կողմից իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի իրականացման դադարեցմանը:

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության մասին հայտարարվել է ամերիկացի սենատորների հետ նրա հատուկ հանդիպումից հետո BBC-­ին:

Արտակարգ հանդիպմանը, որը կայացել է ապրիլի 26-­ին Սպիտակ տանը, մասնակցել են Սենատի բոլոր 100 անդամները, ինչպես նաեւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

«ԱՄՆ­-ի գործողությունները միտված են Կորեական թերակղզու կայունությանը եւ խաղաղ միջուկազերծմանը»,­-ասված է ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսի եւ ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոութսի համատեղ
հայտարարության մեջ:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ անցկացնել այդ նպատակին հասնելու շուրջը: Սական մենք պատրաստ ենք նաեւ պաշտպանել թե՛ մեզ եւ թե՛ մեր դաշնակիցներին»,-ընդգծված է փաստաթղթում:

Ինչպես նշում է BBC-­ն, ԱՄՆ-­ի նոր պլանի հիմնական խնդիրներից մեկը Չինաստանին համոզելն է՝ ավելի ակտիվ ճնշում գործադրել Փենյանի վրա նրա ծրագրերը սառեցնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս