Բաժիններ՝

Թրամփի փեսայի ընկերությունը պարտք է վերցրել իսրայելացի միլիարդատերերից. NYT

ԱՄՆ-­ի նախագահի փեսա եւ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշների Kushner Companies ընտանեկան ընկերությունն առնվազն 50 միլիոն դոլար է փոխ առել Իսրայելի ամենահարուստ ընտանիքներից մեկից, որը գործարքներով է զբաղվում ադամանդների շուկայում: Խոսքը վերաբերում է միլիարդատեր Բենի Շտայնմեցին, որը քննության տակ է Գվինեայի կառավարության անդամներին խոշոր կաշառքներ տալու կասկածանքով: Ապրիլի 26-­ին այս մասին հայտնել է New York Times թերթը:

Հրատարակությունն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Kushner Companies­-ը չի հայտնում, թե 2012 թվականին ընկերությունում որտեղից հայտնվեց 190 միլիոն դոլարը

Մանհեթենի ամենահեղինակավոր շրջաններում թանկարժեք անշարժ գույքի գնման համար:
Հրատարակությունը պնդում է, որ իրեն հաջողվել է գլուխ հանել ֆիկտիվ օֆշորային ֆիրմաների բարդ սխեմայից, որոնց միջոցով անցել են փողերը, եւ պարզել, որ 50 միլիոն դոլարը տրամադրել է 53-­ամյա Ռազ Շտայնմեցը՝ Բենի Շտայնմեցի ազգականը:

New York Times-­ի գնահատմամբ՝ սույն պատմությունը հղի է Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականի մասնավոր եւ պետական շահերի բախմամբ: Պետության ղեկավարի փեսան տնօրինում է նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ երկրի քաղաքականության հարցերը եւ այս առումով կարող է հայտնվել Շտանյմեցների կայսրության գաղտնի շահապաշտպանության կասկածանքի ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս