Բաժիններ՝

Իսրայելի օդուժը Դամասկոսի մերձակայքում հարվածել է «Հըզբոլլահ»-­ի զինապահեստին. Reuters

Իսրայելի ռազմաօդային ուժերը Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում հարվածել են շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինապահեստին: Այդ մասին  հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանային հետախուզության մի աղբյուրի՝ ընդսմին չնշելով, թե հատկապես որ երկրի հատուկ ծառայությունն է փոխանցել այդ տեղեկությունները:

Ավելի վաղ Al Ayam հեռուստաալիքը հայտնել է, որ օդային գրոհի հետեւանքով սաստիկ հրդեհ է բռնկել օդանավակայանի մերձակայքում: Սիրիական հրամանատարության կողմից հայտարարություններ առայժմ չեն եղել:

Ապրիլի 26-­ին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին եւ «Հըզբոլլահ» լիբանանյան շարժմանն ուժեր կենտրոնացնել Գոլանի բարձունքներում՝ Իսրայելի հյուսիսային սահմանի մոտ: Նա նշել է, որ «Իսրայելը մտահոգված է Սիրիայում Իրանի ակտիվությամբ, հատկապես Սիրիայի տարածքը Լիբանանի «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը
իրանական զենքի մատակարարման համար որպես փոխաբեռնման բազա օգտագործմամբ»,-հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930