Բաժիններ՝

Մահացել է «Գառնուկների լռությունը» հայտնի ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմը

Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմը մահացել է: Ինչպես հաղորդում է Guardian-­ը, հայտնի ռեժիսորը մահացել է 73 տարեկան հասակում: Նշվում է, որ Դեմի մահվան պատճառը քաղցկեղն է:

Ջոնաթան Դեմի կարիերայի գագաթնակետը եղել է «Գառնուկների լռությունը» հայտնի թրիլլերը: Ֆիլմը ստացել է 5 օսկար: Ջոնաթան Դեմն այդ ֆիլմի համար արժանացել է Օսկարի «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս