Բաժիններ՝

ՌԴ անվտանգության ծառայությունը հայտնել է «Իսլամական ջիհադի» 12 ակտիվիստների ձերբակալման մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները Կալինինգրադում ձերբակալել են 12 մարդու, որոնք ծնունդով Միջին Ասիայից են:

Այդ մասին ՌԴ անվտանգության ծառայությունը հայտնել է «Իսլամական ջիհադի» 12 ակտիվիստների ձերբակալման մասին հաղորդել է ԱԴԾ-­ի տարածաշրջանի վարչության մամուլի ծառայությունը:

ԱԴԾ­-ի տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները Ռուսաստանում արգելված եւ ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Իսլամական ջիհադ ­ Մոջահեդների ջամաաթ»­-ի անդամներ են: Բացահայտվել է խմբի պարագլուխը, որին Ուզբեկստանի իրավապահ մարմինները որոնում են ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար:

Նա տալիս է խոստովանական ցուցմունքներ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին իր ազգականների մասնակցության վերաբերյալ»,­-պատմել է գերատեսչության ներկայացուցիչը:

Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալվածներին կասկածում են «միջազգային ահաբեկչական կազմակերպության համար» մարդկանց հավաքագրելու մեջ: Մոտ ժամանակներս իրավապահ մարմինների աշխատակիցները մտադիր են արտահանձնել ձերբակալվածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930