
Սարկոզին կոչ է անում ընտրությունների երկրորդ փուլում սատարել Մակրոնին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նրա կարծիքով` եթե ընտրություններում հաղթի Մարին Լը Պենը, Ֆրանսիային «շատ լուրջ հետևանքներ են» սպասվում։
«Այդ պատճառով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Չի նշանակում, որ աջակցում եմ նրա ծրագրին, դա պատասխանատու ընտրություն է»,- գրել է Սարկոզին:
Ավելի վաղ, Սարկոզին Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել երկրի ղեկավարի ընտրություններում աջակցել Ֆրանսուա Ֆիյոնին: