ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, թե եթե լրջորեն գնահատենք ամերիկյան ընտրությունները, ապա դրանք ունեն հեռուն գնացող հետևանքներ։
Խոստովանում եմ, որ սխալվել եմ կանխատեսումներում՝ մինչև վերջ չէի հավատում Թրամփի հաղթանակին։ Ոչ թե այն պատճառով, որ նա թույլ է, այլ այն բանի, որ նա դեմ էր գնում համակարգին։ Դա է ընտրությունների սենսացիան։
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, որ ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերությունները չի կարելի անվանել բարեկամական։
Գործակալության տեղեկատվությամբ՝ ռազական ինքնաթիռներից մեկի օդաչուն վայրէջք է կատարել ռազմածովային բազայի տարածքում, մյուսին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Որոնողափրկարարական ծառայության խումբը նրան հայտնաբերել է աղետի ազդանշանն ստանալուց մեկ ժամ անց:
«Կարնեգի» մոսկովյան կենտրոնի «Տնտեսական քաղաքականություն» ծրագրի տնօրեն Անդրեյ Մովչանը, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին և հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին, ասում է, թե համաշխարհային շուկաները կարծում են, թե Թրամփի հաղթանակը Հիլարի Քլինթոնից շատ քիչ բանով է տարբերվում և բացարձակ չեն արձագանքում Թրամփի հաղթանակին։
Փաստ է, որ երկու կողմերը պատմականորեն խախտել են հրադադարը, սակայն յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին: Նմանապես, յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին՝ Ապրիլի սկզբին լայնածավալ բախումներ ծավալելու մեջ, որի ժամանակի կիրառված բռնության չափն աննախադեպ էր 1994 թվականի հրադադարից հետո:
Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին, հայտարարել է, թե դա ԱՄՆ-ի անկախության երկրորդ օրն է՝ անկախություն քաղաքական իսթեբլիշմենթից, փորձագետների կանխատեսումներից, Հոլիվուդի աստղերի ազդեցությունից։ Այս մասին հայտնում է «Մեդուզան»։
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդականության ցուցանիշով երկրորդն են դարձել 2008 թվականի ընտրություններից հետո, որոնց արդյունքում դեմոկրատ Բարաք Օբաման դարձավ Սպիտակ տան ղեկավար: Այս մասին գրում է Financial Times թերթը:
«Դոնալդ Թրամփն արտահայտեց անհետացող միջին դասի ցասումը, որին սաստիկ զզվեցրել են ընտրախավի տնտեսական համակարգը, քաղաքականությունը եւ զանգվածային լրատվամիջոցները»,- արձանագրել է սենատորը:
«Եթե փորձ անենք հասկանալու կամ գնահատելու նրա քաղաքականությունը ելնելով քարոզարշավի ընթացքում հնչած հայտարարություններից, ապա դա շատ մտահոգիչ է: Նրա կողմից Ուկրայինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի անտեսումը կամ ՆԱՏO-ի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների վերանայումը չափազանց վտանգավոր է», – ասում է վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Մի քանի հազար ամերիկացիներ են նոյեմբերի 9-ին մասնակցել Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ անցկացված բողոքի ցույցերին: Ինչպես հաղորդել են CNN հեռուստաընկերությունը եւ Reuters գործակալությունը, բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես, Կալիֆոռնիայի, Իլինոյսի, Տեխասի, Վաշինգտոնի, Նյու Յորքի եւ Օրեգոնի նահանգներում:
ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսները, որոնք նոյեմբերի 9-ն սկսել էին ցուցանիշների նվազմամբ, օրվա արդյունքներով աճել են 1,1-1,4 տոկոսով. ներդրողներն ուշքի են գալիս նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ցնցումից: Այս մասին վկայում են սակարկությու նների տվյալները:
Անհայտ անձանց կողմից նետված նռնակ է պայթել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում, ինչի հետեւանքով թեթեւ վիրավորվել Է դիվանագիտական ներկայացուցուչությունը հսկող մի ոստիկան:
Դոնալդ Թրամփին հաջողվել էր զարմացնել դաշնակիցներին եւ փորձագետներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Ռուսաստանից միայն այն դեպքում, եթե այդ երկրները կատարեն իրենց «արդար ներդրումը»:
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ APA-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելն արդյոք կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա:
Ինչպես հաղորդել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները, աստղացուցարանի բացումը պլանավորված է 2020 թվականին: Աստղացուցարանի շինարարության շտաբի ներկայացուցիչ Սյույ Սյաոհունը հայտնել է, որ շենքերի արտաքին կողմի դիզայնում պլանավորվում է օգտագործել աստղալից երկինք հիշեցնող տարրեր։
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում պլանավորվում է կառուցել 70-հարկանի տաճար: Շենքի բարձրությունը կգերազանցի 200 մետրը: Նախագծի իրագործումից հետո, որը նախաձեռնել է Կրիշնայագետների միջազգային ընկերությունը (International Society for Krishna Consciousness, ISKCON), տաճարը կդառնա աշխարհի ամենաբարձր կրոնական կառույցը:
Արքայազն Հարին 2004 թվականից մինչեւ 2009 թվականը հինգ տարի հանդիպել է Չելսի Դեյվի հետ: Նրանց բաժանվելուց հետո բրիտանական գահի ժառանգորդների շարքում հինգերորդը համարվող արքայազնը 2012 թվականին սկսեց հարաբերություններ հաստատել անգլիացի դերասանուհի Քրեսիդ Բոնասի հետ, սակայն 2014 թվականին նրանք դադարեցրեցին կապը:
«Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին՝ տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը»:
Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վանի Բաշքալե շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկները կրակ են բացել քորուջուներ (գյուղական պահապաններ) տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում 3 քորուջու եւ 1 քաղաքացի սպանվել են:
Հրապարակվել է Եվրոպական Միության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ կոշտ քննադատություններ պարունակող զեկույցը:
ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը հաջողակ նախագահ կլինի երկրի համար:
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը իր և կնոջ` Բարբարայի անունից շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և նրան հաջողություն է մաղթել:
Հայաստանում ռուսական ռազմական ավիաբազայի Ми-24П հարվածային և Ми-8МТШ ռազմատրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը ընդհանուր թռիչքի տարեկան պլանը գերազանցել են 10 տոկոսով:
Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլիվ կենտրոնում էլեկտրական հոսանքի միջոցով մահապատժի են ենթարկել 30 խաղաղ բնակչի:
«2017 թվականը մեզ համար նշանակալի տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,- նշեց դեսպանը: