Բաժիններ՝

Կենդանիների պաշտպանները Կոպենհագենում կարմիր ներկ են լցրել Ջրահարսի արձանի վրա

Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ է դարձել: Այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանությունը:

«Ջրահարսը դարձել է վանդալիզմի ակտի զոհ, ծածկված է ներկով»,­-հաղորդվում է Կոպենհագենի ոստիկանության թվիթերում: Politiken օրաթերթի թվիթերում հրապարակված լուսանկարում երեւում է, որ հռչակավոր արձանն իրոք ծածկված Է ներկով, իսկ դրա կողքին ասֆալտի վրա նույն ներկով գրված է.

«Դանիա՛, պաշտպանիր Ֆարերյան կղզիների կետերին»: Ֆարերյան կղզիներում վաղ ժաանակներից բարգավաճում է գրինդաների՝ սեւ դելֆինների սպանության «ավանդույթը»: Կենդանիների իրավունքների պաշտպանները երկար տարիներ փորձում են պայքարել դրա դեմ:

Սկսած 1960-­ական թվականների կեսերից արձանը բազմիցս վանդալիզմի օբյեկտ է դարձել տարբեր պատճառներով, բայց ամեն անգամ դրա սկզբնական տեսքը վերականգնել են: Այն մի քանի անգամ զրկել են գլխից, կտրել ձեռքը, ներկ են լցրել, պայթեցրել, կողմնակի առարկաներ ամրացրել վրան, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս