Բաժիններ՝

Տարեսկզբից ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 70 հազար փախստականներ

Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել մոտավորպես 70 հազար միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին Ժնեւում կայացած
ճեպազրույցում հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

«ՄԱԿ­-ի՝ միգրացիայի հարցերով զբաղվող գործակալությունը հայտնել է, որ 69 հազար 574 միգրանտներ ու փախստականներ ծովով Եվրոպա են ժամանել տարեսկզբից մինչեւ մայիսի 28­-ն ընկած ժամանակաշրջանում, նրանց ավելի քան 80 տոկոսը (54 հազար 944 մարդ)՝ Իտալիայի տարածքով, մնացածները Հունաստանի, Կիպրոսի եւ Իսպանիայի տարածքներով»,­-ասել է նա:

Միլմանը հիշեցրել է, որ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Եվրոպա էր ժամանել 198 հազար 346 մարդ: Նա նաեւ հավելել է, որ ընթացիկ տարվա սկզբից եվրոպական ափեր հասնելու փորձ կատարելիս զոհվել է 1569 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս