Քաբուլում տասնյակ մարդիկ են զոհվել Գերմանիայի դեսպանատան մոտ իրականացված պայթյունից
: Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրից ավելին վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլումիրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:
«Տասնյակ մարդիկ են զոհվել, եւս ավելի քան 100-ը վիրավորվել Քաբուլում տեղի ունեցած պայթյունից»,-ասված է գործակալության՝ Twitte-rում զետեղված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, հայտնել էր 60 վիրավորների մասին: Իր հերթին «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով աֆղանիցի պաշտոնյաների, հայտնել է որ պայթյունի հետեւանքով 50 մարդ է «սպանվել ու վիրավորվել»:
Քաբուլում ուժգին պայթյունը որոտացել է մայիսի 31-ի առավոտյան նախագահական պալատից եւ օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու:
Բազմաթիվ շենքեր վնասված են, կոտրվել են դրանց պատուհաններն ու դռները: Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի դեսպանատան մոտ: Պայթել ականապատված ավտոմեքենա: Պայթյունի հետեւանքով նաեւ վնասվել է Քաբուլում Սինհուա գորակալության բյուրոյի շենքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` Reuters