Արիանա Գրանդեն Մանչեստերում բարեգործական համերգ կունենա
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին: Համերգի մասին ազդագիրը երգչուհին հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Շոուն կանցկացվի One love Manchester խորագրով և տեղի կունենա Emirates Old Trafford մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջոցառմանը սպասվում են Ջասթին Բիբերի և Քեթի Փերիի ելույթները: Սպասվում է, որ համերգին կմասնակցի բրիտանական Coldplay ռոք խումբը:
Հունիսի 22-23-ի գիշերը Մանչեստերի մարզադաշտում Արիանա Գրանդեի ելույթից անմիջապես հետո պայթյուն էր որոտացել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, 75-ը ստացել են մարմնական վնասվածքներ: