Բաժիններ՝

Թրամփն աշխարհի ղեկավարներին հորդորել է զանգահարել իր շարժական հեռախոսին

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր շարժական հեռախոսի համարը տվել է աշխարհի ղեկավարներին եւ նրանց հորդորել՝ իրեն զանգահարել ուղղակիորեն: Այդ մասին գրել է Associated Press­-ը:

Գործակալությունն ընդգծում է, որ «Թրամփի անսովոր հրավերը խախտում է դիվանագիտական արարողակարգը եւ մտահոգություն է հարուցում ԱՄՆ-­ի գլխավոր հրամանատարի հաղորդակցուղիների անվտանգության եւ գաղտինության ռեժիմի վերաբերյալ:

Ամերիկացի նախկին եւ գործող պաշտոնյաների տեղեկատվությամբ՝ Թրամփն առաջարկել է շարժական հեռախոսով իր հետ կապվել Մեքսիկայի եւ Կանադայի ղեկավարներին:

Միայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է օգտվել Միացյալ Նահանգների ղեկավարի առաջարկությունից: Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը նաեւ հեռախոսահամարներ է փոխանակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ,
հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031