Գերմանիայում քահանային փոխարինել են ռոբոտով
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում (Սաքսոնիա Անհալտի երկրամաս), հայտնվել է քահանառոբոտ, որն օրհնություն է տալիս հավատացյալներին եւ Աստվածաշունչ է ընթերցում: Այս մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը: Հեսենի եւ Նասաուի Ավետարանչական եկեղեցու կողմից մշակված մեքենայի մետաղական կրծքի մեծ մասն զբաղեցնում է սենսորային էկրանը: Ռոբոտը ողջունում է օգտատիրոջը եւ առաջարկում ընտրել ձայնն ու օրհնության տեսակը: Դրանից հետո նա ձեռքերը կարկառում է դեպի երկինք եւ արտասանում. «Աստված օրհնի եւ պաշտպանի քեզ»: Այնուհետեւ հնչում է ասույթ Աստվածաշնչից, որը ցանկության դեպքում կարելի է տպել: