ԱՄՆ-ը միջմայրցամաքային հրթիռների կալանման համակարգ է փորձարկել
ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում կատարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկումներ: Ինչպես NBC News հեռուստաաալիքին հայտարարել է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջիմ Սիրինգը, միջմայրցամաքային հրթիռի կալանման թեստը կարեւոր ուղենիշ է, որը ցուցադրում է իրական սպառնալիքի դիմագրավման հուսալիությունը։
Փորձարկման ընթացքում կալանիչ հրթիռը, որն արձակվել էր Կալիֆոռնիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմակայանի ստորգետնյա հորանից, հաջողությամբ խոցել է թիրախը, որը մեկնարկել էր Քվաջալեյն օղակղզուց (Մարշալյան կղզիներ) մոտավորապես 7500 կիլմետր հեռավորությունից: Նշվում է, որ զինավարժանքներն անցկացվել են ի պատասխան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական
արձակման:
Լուսանկարը` REUTERS