Անցած օրերին Դոնբասում անջատողականները 62 անգամ կրակել են ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 2 ուկրաինացի զինվորական, հայտնում է Հակաահաբեկչական գործողության մամուլի ծառայությունը։
Ռազմական հետախուզության նախկին սպա, գործարար Ֆիլիպ Բիլդենը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ զբաղեցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
ԱՄՆ-ի վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել էին երկրի 46 նահանգների նահանգապետերը:
Դիմացի մայթեզրին հավաքված են ադրբեջանցիները: Հայկական կողմը բղավում է, որ Ղարաբաղը Հայաստանինն է, հայկական է, իսկ ադրբեջանցիները՝ հակառակը:
Ադրբեջանի ցավը ողբերգություն է Թուրքիայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն Անկարայի համաժողովի ընթացքում, որը կրել է «Խոջալուի ցեղասպանությունը» խորագիրը, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ կապված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ակցիայի հետ, հայտնում է Interfax-ը:
Իր ուղերձում, որը բաղկացած է ավելի քան 3.5 հազար բառից, Ահմադինեժադը նշել է, որ Թրամփը հաղթել է ընտրությունները և «ճիշտ է նկարագրել ամերիկյան քաղաքական և ընտրական համակարգերը՝ որպես կոռումպացված»:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ հետ կկանչի Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի ճանաչումը՝ որպես անկախ պետություններ:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը The New York Times-ի համար գրված հոդվածում խոստովանել է, որ վշտացած է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան կապակցությամբ:
Մեզանից շատերն անգամ չեն մտածում, թե որքան մեծ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի աղտոտվածության վրա, երբ խանութներից գնում կամ թեկուզ անվճար վերցնում են պոլիէթիլենային տոպրակներ:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Էրդողանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի (WHCA) ամենամյա ընթրիքին:
Իրանի ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ «Վելայաթ-95» անվանումով ռազմածովային զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Վերոնիկ Նիշանյանը ֆրանսիական նորաձևության ամենահին տներից մեկի՝ Hermès-ի տղամարդկանց հավաքածուի կրեատիվ տնօրենն է, ծնվել է 1954թ. մայիսի 3-ին Փարիզի Բուլոն-Բիյանկուրե արվարձանում, հայ ներգաղթյալի և ֆրանսուհու ընտանիքում:
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնևը գործարկում է արշավ նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի դեմ, հայտնում է Journal du Dimanche-ը:
ԱՄՆ ռազմական ավիացիոն հրամանատարության ղեկավար Հերբերտ Կառլայլը հայտարարել է, որ Պենտագոնը F-35 կործանիչներ կտեղակայի Մերձավոր Արևելքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով մի քանի տարուց, հայտնում է Defense News-ը:
Սպիտակ տունը դիտարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդից դուրս գալու հարցը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նախնական տվյալներով՝ վրաերթը կապված չէ ահաբեկչության հետ:
ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Թոմաս Պերեսը նշանակվել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ իր նախագահության առաջին ամսում ԱՄՆ պետական պարտքը նվազել է 12 մլրդ դոլարով, սակայն ԶԼՄ-ները ոչ մի կերպ չեն արձագանքել այդ փաստին:
Ահաբեկչության վարկածը դեռ չի դիտարկվում:
«Անվանակարգերում հաջողություն գրանցելու նախապայմանն է համապատասխան կինոշուկաներում ճիշտ ժամանակին ցուցադրություններ կազմակերպելն ու հզոր փի-ար արշավը», – գտնում է Ջորջ Մեյսընի անվան համալասարանի կինոգիտության բաժնի տնօրեն Ջիովանա Չելսերը:
Լիտվան հանդես է գալիս երկրում ամերիկյան զինվորականների մշտական ներկայության օգտին:
Չինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Ադ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալՋուբեյրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Աֆղանստանի Լագման շրջանում դպրոցի վրա ականի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն երկու դպրոցական: Եվս երկուսը` ուսուցիչ և աշակերտ, վիրավոր են:
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է CNN հեռուստաընկերությանն ու New York Times պարբերականին կեղծ լուրերի տարածման մեջ:
Թուրքիայում ապրիլի 16-ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 55-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: