Բաժիններ՝

Դոնբասում մարտական գործողությունների ընթացքում ավելի քան 2,7 հազար զինվորական է զոհվել

Ավելի քան 2,7 հազար ուկրաինացի զինվորականներ են զոհվել եւ 10 հազլարից ավելին վիրավորվել Ուկրաինայի արեւելքի ուժային գործողությունների գոտում: Այս մասին «Ռոուզ Ռոտա» սեմինարում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության առաջին փոխնախարար Իվան Ռուսնակը:

«Չհայտարարված պատերազմն արդեն շատ ուկրաինացիների կյանք է խլել, այդ թվում զոհվել են ավելի քան 2 հազար 700 զինծառայողներ եւ 10 հազարից ավելին՝ վիրավորվել»,- նրա խոսքից մեջբերում է անում ՈՒՆՆ գործակալությունը: Կառավարության տվյալներով՝ ընթացիկ տարում Դոնբասում զոհվել են 120 զինվորական եւ 47 քաղաքացիական անձ, գրեթե 900 զինվորականներ եւ 100-ից ավելի քաղաքացիական անձինք վերքեր եւ հաշմություններ են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31