Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը Վիլնյուսում մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե դեռ վաղ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ դեռ զգալի առաջընթաց չկա Մինսկի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի թեկնածու Էմանուել Մակրոնի վրա անհայտ անձը ձու է նետել Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսը անցած տարի 2 հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, սակայն այդ մասին չի հայտնել Կոնգրեսում իր նշանակման հետ կապված լսումների ժամանակ։
«Իմ համոզմամբ՝ կողմերը դրան պատրաստ չեն, ավելին, չեն ցանկանում նման սցենար։ Իրական լայնամասշտաբ պատերազմը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մեջ չի մտնում»,- ասում է Վադիմ Դուբնովը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը պահանջել է, որ երկրի կառավարությունը Եվրամիության քաղաքացիներին երաշխավորի Brexitից հետո Մեծ Բրիտանիայում մնալու իրավունքը, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ամբողջությամբ աջակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատար Մերի Ուորլիքը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած «ԱՄՆ-Ադրբեջան» համաժողովում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆի Կոնգրեսի Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղերձի հեռուստատեսային լսարանը կազմել է 46,82 մլն մարդ: Այս տվյալները մարտի 1-ին հրապարակել է Nielsen ամերիկյան հետազոտական ընկերությունը:
«Այսօր էլ մեր երկրի առջև ծառացել են բազում մարտահրավերներ: Դրանց դիմագրավելու ջանքերում մեծ են ակնկալիքներն ու պահանջները ձեզնից` մեր դիվանագետներից: Ինչպես հայ զինվորը՝ սահմանին, այդպես էլ դուք՝ արտերկրում և արտաքին գործերի նախարարության աշխատակազմում, ոչ մի րոպե չպետք է թուլացնեք ձեր զգոնությունը՝ մշտապես պատրաստ լինելով հակազդելու մեր պետականության և ազգային շահերի դեմ ուղղված ոտնձգություններին»։
Հաղորդվում է, որ բրիտանացու գործարարությունը մասնակիորեն միտված է բարեգործությանը. վաճառքների 25 տոկոսն ստացվում է World Vision կազմակերպությունում, որն զբաղվում է մարդասիրական օգնության տրամադրմամբ:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան, Marie-Claire ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ մոտ 10 տարի ապրում, աշխատում ու երեխաներին դաստիարակում է Ռուսաստանում:
Ռուսական ընկերությունը փչովի զինտեխնիկա է արտադրում:
«Ազատ պետությունները մարդկանց կամաարտահայտման լավագույն միջոցներն են եւ Ամերիկան հարգելու է բոլոր երկրների իրավունքը՝ ընտրել սեփական ուղին։ Իմ աշխատանքն աշխարհը ներկայացնելը չէ։ Իմ աշխատանքն է ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները»։
Ադրբեջանական զինյալ ուժերը ո՛չ միայն փորձ չկատարեցին իրենց սպաների եւ զինվորների դիերը վերադարձնելու, այլեւ ադրբեջանական դիակներ ներառած չեզոք գոտին շարունակեցին կրակի տակ պահել: Փաստորեն, ռազմագերու գոյությունը ուրանալով, թե սպանված զինվորների դիակների ուղղությամբ կրակելով Բաքուն ներկայացնում էր ադրբեջանական յուրահատուկ դրսեւորումները` սեփական զինվոր հասկացողության նկատմամբ:
Շփման գծի չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Երկմետրանոց Handle-ը զարգացնում է վայրկյանում մինչև 14,5 կիլոմետր արագություն և կարող է ցատկել մինչեւ 1,2 մետր բարձրություն: Հունվարի վերջին Boston Dynamics ռոբոտատեխնիկական ընկերության նախագահ և հիմնադիր Մարկ Ռայբերտը նաև ներկայացրել է անիվներով երկոտանի ռոբոտ:
Հայտնի են Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 3-րդ փուլի անցկացման ժամկետները:
«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետև այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգևորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարևոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:
«Ես և իմ ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչ օրս ապրում ենք մի իրադրությունում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սակայն ես այդուհանդերձ վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղություն հնարավոր է: Այս հարցն այլընտրանք չունի»,- հայտարարել է Արցախի նախագահը:
ԵՄ-ն պլանավորում է հատուկ գագաթաժողով հրավիրել ապրիլի 6-ին, եթե Մեծ Բրիտանիան գործարկի ԵՄ-ից դուրս գալու գործընթաց, որի մեկնարկը նախատեսվում է այս ամիս, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Եմ-ում աղբյուրներին։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ու նրա կինը ստացել են դատարան ներկայանալու ծանուցագիր, գրում է Le Figaro-ն։
Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է իրեն նշանակված պետական փաստաբանի ծառայություններից, Trend-ին տված հարցազրույցում հայտնել է փաստաբան Սաֆար Հուսեյնովը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթեւանները եւ տարածում փողոցներում:
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, ձերբակալվել է, կատարվում է խուզարկություն, Twitter-ի իր օգտահաշվում գրել է Mediapart պարբերականի թղթակից Էլլեն Սալվին։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը ունեն ընդհանուր պատկերացում, որ անհրաժեշտ է լուծել խնդրահարույց հարցերը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է ներգաղթի նոր հրամանագրի ստորագրումը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցչի:
«Մի շարք երկրներ կտրուկ դեմ էին համադրման քաղաքականությանը, սակայն փորձը ցույց տվեց, որ «և՛, և՛» քաղաքականությունը լիովին արդարացրեց իրեն: Այն պետությունները, որոնք գնացին միան մի ուղղությամբ, հետագայում լրջագույն խնդիրների առաջ կանգնեցին: Դրանք էին Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան»,- ասաց Մինասյանը:
Եվրամիության 28 անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER) կարող է արդեն մարտի 2-ին Բրյուսելի նիստում հավանության արժանացնել Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմին անցումը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանում իր աղբյուրին։
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտարարել , որ ներկայումս Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություն չի ընթանում։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում ելույթից առաջ փորձ անում։