Նախկին խորհրդային տարածքում այլ երկրների համեմատ՝ Հայաստանում առկա է գոնե որոշակի բազմակարծություն, այնպես որ, քաղաքական ուժերը, կարծում եմ, կփորձեն օգուտ քաղել այս բողոքներից նախագահական ընտրություններից առաջ: Այսպիսով, եթե չլինի ծայրաստիճան լարում, եթե էլեկտրականության գների վերաբերյալ նախագահ Սարգսյանի խոստումները իրականանան եւ ցուցարարների դեմ չափազանց մեծ ճնշումներ չլինեն, կարծում եմ հնարավոր է, մի քանի շաբաթվա ընթացքում գոլորշին դուրս գա:
Երեկ Աթենքում տեղի են ունեցել վարկատուներին զիջումներ կատարելու կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց ցույցեր միջազգային վարկատուների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման պայմանների վերաբերյալ հանրաքվեի նախօրեին:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
«Մարդիկ բողոքում են, որ տեղեկանքի համար հարկավոր է վճարել, արագացնելու համար՝ կրկնակի վճարել: Ներդրողները բողոքում են, որ ամեն թույլտվության համար իրենցից փող են ուզում, իսկ ձեզ մոտ «որոշ խախտումներ» են: Ձեզ մոտ ադմինիստրատիվ ծառայությունների աղետ է»,-ասել է նա:
Իրանի ԱԳՆ ղեկավարը երեկ Youtube-ում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի կնքումը երբեք այսքան մոտ չի եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը Յորքի աբբայությունում ձեռնադրվել է եպիսկոպոս: Դարեմի համալսարանի շրջանավարտ Էլիսոն Ուայթը դարձել է Հալլի եպիսկոպոս, հայտնում է RIA Novosti-ն:
Օրերս Սախալինի Շախտյորսկ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` ափամերձ շրջանում, հայտնաբերվել են առեղծվածային կենդանու մնացորդներ: Տեղի բնակիչների մոտ առաջին ծագած միտքն այն էր, որ դա դինոզավր է: Գիտնականները կարծում էին, որ դա կամ դելֆին է, կամ կետ:
Արքայադուստր Դիանայի Versace զգեստը Julien’s Auctions-ում վաճառվել է 200 հազար դոլարով, հայտնում է People-ը:
Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի աւարտից անմիջապես հետո ակնկալվում էր արցախադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի վրա ադրբեջանական ռազմաքաղաքական վարքագծին հարազատ դրսեւորումներ` դիպուկահարներ, դիվերսիոն գործողություններ կամ նմանատիպ ոտընձգություններ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
«Քննիչը հայտարարել է, որ նման դաժան սպանությունը չէր կարող իրականացնել 50-ամյա տղամարդը: Նրա կարծիքով՝ դա 20-25 տարեկան երիտասարդի ձեռքի գործ է»,- mk.ru-ին հայտնել է սպանված Վիկտորյա Կարագուլյանի եղբայրը՝ Սերգեյը:
Ֆրանսիայի մշակույթի գործիչները, որոնց թվում են ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատյե Կասովիցն ու Կոստա-Գավրասը, դերասաններ Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը ու Լյուդիվին Սանյեն, կոմպոզիտորներ Ժան-Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, բաց նամակով դիմել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին ու Էդվարդ Սնոուդենին:
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալյալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը 300 հազար դոլար օգնություն է հատկացրել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժածներին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուկրաինայի պետական պարտքը 2015թ. վերջին կկազմի ՀՆԱ-ի 95 տոկոսը: Աս մասին ասվում է ինֆլյացիայի նոր հաշվետվությունում, որը տեղակայված է երկրի Ազգային բանկի կայքում:
Մինչև 51 մարդ է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
«Մենք Վատիկանի հետ ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որը սահմանում է բազմաթիվ երկրներում ներկայացված կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները պաղեստինյան պետության հետ: Այդ համաձայնագրում առկա է փաստացի ճանաչում: Հնարավոր է՝ մեկ-երկու ամսից Վատիկանում բացենք մեր դեսպանությունը»:
Մոսկվայի քաղաքային դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է հայ գործարար ու հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը, կատակով նրանց առաջարկել է խաղալ «Քաղցած խաղերում», գրում է The Hill պարբերականը:
Եվրախորհրարանը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ բանակցություններին՝ երկարաժամկետ լուծման ուղիների մշակման համար, հայտարարել է Եվրախորհրարանի նախագահ Մարտին Շուլցը՝ այսօր հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանում:
Ֆրանսիայի իշխանությունները մերժել են քաղաքական ապաստան տրամադրել
Ռուսաստանը շատ ուշ զգաց աշխարհաքաղաքական անցումների կտրուկ ազդեցությունը, մասնավորապես այն ժամանակ, երբ հետխորհրդային տարածքի երկրներն սկսեցին ակտիվ բանակցել Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ:
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրա քաղաքում ոչնչացրել են հնագույն հուշարձան, հայտնում է բրիտանական The Guardian-ը:
Քիչ առաջ Հր. Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկեց համաշխարհային ուսանողական մարզական խաղերի (Ունիվերսիադա) բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա խաղաղարար կոնտինգենտ ուղարկել Ուկրաինայի հարավ-արևելք՝ կոնֆլիկտի գոտի, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով «Էխո Մոսկվայի» եթերում նրա հայտարարությանը:
Իսրայելցին զինծառայողը գնդակահարել է պաղեստինցի դեռահասի, ով իր մեքենայի վրա քար է նետել:
Հեղինակավոր The Washington Post-ը նախօրեին իր խմբագրականում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հայաստանյան բողոքի ցույցերին։
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային շուրջ 3 հազար նամակագրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Էխո Մոսկվի» ռ/կ գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը՝ խոսելով Հայաստանի դեպքերի լուսաբանան մասին, ասել է, թե ռուսական լրատվամիջոցները տարակուսած էին և չգիտեին, թե ինչպես լուսաբանել հայաստանյան իրադարձությունները։ «Մի կողմից կա գիտակցություն, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, մյուս կողմից՝ ռուսական լրատվամիջոցները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, իսկ Կրեմլը ոչինչ չէր ազդարարում։ Այդ իսկ պատճառով լուսաբանումը իմ դիտարկմամբ հասցված էր նվազագույնի։
«Մենք համաձայնության կգանք հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում: Բանկերը կբացվեն, երբ համաձայնության գանք»,-հայտարարել է Ցիպրասը: Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է փոխզիջումների գնալ վարկատուների հետ, սակայն պայմանագիրը պետք է կետեր պարունակի «ֆինանսավորման անհրաժեշտության ապահովման» ու այն մասին, որ երկրի պարտքն «անընդունելի է»:
Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին առաջարկել տեխնիկական օգնություն, եթե կիրակի օրը կայանալիք հանրաքվեից հետո բանակցությունների առաջարկ լինի, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Die Welt-ին տված հարցազրույցում: