Բաժիններ՝

«Բոկո Հարամ» խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է Նիգերիայի զինվորականներին

Նիգերիայում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է զինվորականներին: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով չինական «Սինհուա» գործակալությանը:

«Մնացած ուժերը գտնվում են կապիտուլյացիայի գործընթացում: Սա հստակ ցույց է տալիս, որ «Բոկո Հարամ»-ը պարտվել է պատերազմը»,- հայտարարել է Նիգերիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Թուքուր Բուրաթայը:

«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը դեմ է հանդես գալիս Նիգերիայում արևմտյան կրթական մոդելի ներդրմանը և փորձում է հասնել ողջ երկրում շարիաթի օրենքների ներդրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս