«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով երևանյան ցույցերին, հայտնում է, որ երևանյան երեկվա ցույցերը եղել են ամենազանգվածայինը՝ բողոքի ցույցերն սկսելուց ի վեր:
Թունիսի 5 աստղանի Imperial հյուրանոցի վրա ահաբեկիչների հարձակման զոհերի թիվը հասել է մինչև 40 մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Բելգիայի ԱԳՆ-ին:
ԱՄՆ-ում կայացել է Saturn Awards 2015 մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է Գիտական ֆանտաստիկայի, ֆենթեզիի և սարսափ ֆիլմերի ակադեմիան: Հիմնական նոմինացիաներում ներկայացված լիամետրաժ ֆիլմերը մրցանակներ են ստացել հետևյալ հաջորդականությամբ:
Չնայած վաղ առավոտին, Մարշալ Բաղրամյան փողոցից լսվում է բարձր երաժշտության ձայն: Մի քանի տասնյակ ցուցարարները ժողովրդական պարեր են պարում, նրանցից շատերն իրենց վզին կապել են Հայաստանի եռագույնը:
Երեկ ԱՄՆ Գերագույն դատարանը օրինականացրեց միասեռ ամուսնություննեևն ամբողջ երկրի տարածքում, ինչի կապակցությամբ էլ Վաշինգտոնում Սպիտակ տան շենքը մութն ընկնելուն պես լուսավորվել է ծիածանի բոլոր գույներով, որոնք խորհրդանշում են ԼԳԲՏ-շարժումը, հայտնում է BBC-ն:
«ԱՄՆ-ում ևս առաջանում են այս կամ այն սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այլ եղանակով են լուծում ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն` անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության բարձրացրած շարժմանն ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Walt Disney ընկերությունը պլանավորել է արկածային ֆիլմ նկարահանել Չարլզ Դարվինի մասին: Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը:
«Պրայմ Կրայմ» գործակալության տեղեկություններով՝ երեկ Սանկտ Պետերբուրգի «Տոկիո Սիթի» ռեստորանում ռուս իրավապահների կողմից ձերբակալվել է 49-ամյա «օրենքով գող» Ռուբեն Քոսյանը, ով հանցագործ շրջանակում հայտնի է որպես Ռուբեն Իվանովսկի:
Մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում ասվում է այն մասին, որ Ռուսաստանում ընդունված բազմաթիվ օրենքներ ուղղված են այն մարդկանց դեմ, ովքեր հանդես են գալիս Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ:
Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ բանաձև է ընդունել այն անձանց վերաբերյալ, ովքեր անհետ կորել են Ուկրաինայում կոնֆլիկտի ժամանակ, հայտնում է eurointegration.com.ua-ն:
«Մենք պետք է վճռական լինենք արմատախիլ անելու նման դրսևորումները աշխարհի յուրաքանչյուր անկյունում` մեր հաջորդական գործողություններով, որոնք միտված են առանց բաժանարար գծերի Եվրոպա ունենալու»:
«Ցուցարարները մեկ օրում բարիկադները վերածել են իմպրովիզացված բեմի: Ցերեկը բեմից հավաքվածներին են դիմում հռետորները, երեկոյան հնչում է երաժշտություն, մարդիկ պարում են, քաղաքում զգացվում է տոնական մթնոլորտ»:
Ներկայացնենք տեսանյութ, որը նկարահանել է RT հեռուստաընկերությունն իր անօդաչու թռչող սարքով: Տեսանյութում երևում է գիշերային Երևանը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների վիճակի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Քոբանիում նվազագույնը 146 խաղաղ բնակիչ են սպանել, հայտնում է «Ալ-Արաբիան»:
Ինչպես հաղորդում է Haqqin.az գործակալությունը, Բաքվի Գյանջայի պողոտայում մեծ հրդեհ է առաջացել: Գործակալությանը չի հաջողվում հրդեհի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալ:
Երկու կասկածյալները, որոնք հարձակվել էին այսօր Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող ձեռնարկություններից մեկի վրա, հայտնել են, որ պատկանում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, տեղեկացնում է France TV Info-ն: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, գործարանի տարածքում հայտնաբերվել էր իսլամիստական դրոշ:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ով Երևանում մասնակցում է վրաց-հայկական իրավական ֆորումին, հայտարարել է, որ Վրաստանի ու Հայաստանի միակ զենքը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում, ուժեղ ժողովրդավարությունն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սոմալիի Լեգո քաղաքում իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թունիսի 5 աստղանի Imperial հյուրանոցում ահաբեկիչների զոհերի թիվը հասել է մինչև 27 մարդու, Sputnik գործակալությանը հայտնել են են երկրի ԱԳՆ-ից:
Քուվեյթի մայրաքաղաքի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 23 մարդու, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հրամայել է մոբիլիզացնել ուժերը Իզեր դեպարտամենտի Ռոնա-Ալպայի շրջանում և ուժեղացնել պաշտպանությունը, որտեղ տեղի էր ունեցել ահաբեկչությունը, հայտնում է AFP-ն:
«Նախագահին զեկուցել են, որ մինչև օրվա վերջ կավարտվեն այդ ջրհեղեղի հետևանքների ոչնչացման աշխատանքները ենթակառուցվածքների համար, ամբողջությամբ կվերականգնվի օդանավակայանի աշխատանքը»,-ասել է Պեսկովը:
Հունիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Մոսկվայում՝ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, տեղի կունենա համերաշխության ակցիա, որի մասնակիցները իրենց զորակցությունը կհայտնեն հայաստանյան բողոքի ցույցերի մասնակիցներին: Ակցիայի կազմակերպիչները Մոսկվայի հայկական կազմակերպություններն են:
Մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը:
Ֆրանսիայի արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավյե քաղաքում հարձակում են գործել հեղուկացված բնական գազի գործարանի վրա: Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, նվազագույնը 1 մարդ վնասվածքներ է ստացել:
«Սարգսյանը, ով դեռ հրապարակավ չի մեկնաբանել տեղի ունեցող ցույցերը, նախօրեին ուղևորվել է Բրյուսել»,-գրում է «Գոլոս Ամերիկին»:
«Երկրի նախագահին ու գերագույն հրամանատարին պահանջներ չեն ներկայացնում, այդպես չի լինում: Երբ քաղաքացուն երեք օր շարունակ ձեռք է մեկնում երկրի նախագահը, նա չպետք է հրաժարվի: Հրաժարվելը նշանակում է, որ բողոքի ակցիայի ղեկավարները չունեն ծրագիր, ասելիք չունեն»:
«Ես հասկանում եմ, որ խնդիրը նաև նրանում է, որ ի տարբերություն Բուլղարիայի, որտեղ էներգետիկ ընկերությունները երեքն են, Հայաստանում ընդամենը մեկն է: Հարկավոր է պարզել՝ արդյոք ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը»: