
ԿԺԴՀ-ն հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին

ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը հայտարարել է «Հվանսոն-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման հաջող փորձարկման մասին: Հուլիսի 4-ին այս մասին հաղորդել է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը: Արձակում կատարելու հրամանը հուլիսի 3-ին անձամբ տվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Փենյանը հայտարարել է, որ միջմայրցամաքային հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 2802 կիլոմետր, այն թռել է 933 կիլոմետր տարածություն, հաղորդել է Kyodo գործակալությունը: Նաեւ հաղորդվում է, որ թռիչքի ժամանակը կազմել է 29 րոպե:
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ԿԺԴՀ-ի կողմից հուլիսի 4-ին արձակված հրթիռի թռիչքի բարձրությունը գերազանցել է 2500 կիլոմետրը: Ենթադրաբար այն ընկել է ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: