Բաժիններ՝

Սի Ցզինպինը համոզված է ՌԴ այցի հաջողության հարցում

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը վստահությունո է հայտնել իր՝ Ռուսաստան կատարած այցի հաջողության հարցում եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինի հետ հանգամանալից բանակցությունների հույս ունի: Այս մասին նա հայտարարել է երկու երկրների ղեկավարների՝ նեղ կազմով բանակցությունների ընթացքում:

«Վերջին տարիներին մենք ձեզ հետ հաջողությունների ենք հասել փոխհարաբերությունների բնագավառում: Այս այցի ժամանակ ես մտադիր եմ Ձեզ հետ հանգամանալից քննարկել տարբեր ոլորտներում մեր համագործակցության բոլոր հարցերը: Ես համոզված եմ, որ այս այցի արդյունքներով մենք անպայման կհասնենք նոր հաջողությունների»,- ասել է Սի Ցզինպինը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որտեղ ինքը պաշտոնական այցով ժամանել է 2013 թվականին ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: ՉԺՀ-ի ղեկավարը նշել է, որ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում ինքը Պուտինի հետ հանդիպել է 22 անգամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս