Վրաստանում ամենամեծ տարիքային խմբում 85-ից բարձր տարեցներն են
2024 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանում բնակվող 3 մլն 929.581 մարդուց 65.552-ը 85 տարեկանից բարձր են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նշենք՝ 2024 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները Վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակել է մի քանի շաբաթ առաջ։
Վրաստանի վիճակագրական ծառայության թարմացված տվյալներով՝ Վրաստանի բնակչության թիվը 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ կազմել է 3 մլն 929.581 մարդ, ինչը 2014 թվականի մարդահամարի տվյալների համեմատ 5.8%-ով կամ 215.777-ով ավելի է։
Ծառայության հաղորդմամբ, Վրաստանի բնակչության 52%-ը կամ 2 մլն 48.577-ը կանայք են, իսկ 48%-ը կամ 1 մլն 881.4-ը՝ տղամարդիկ։
2024 թվականի մարդահամարի արդյունքները ցույց են տվել նաև, որ տասը տարվա ընթացքում քաղաքային բնակչության թիվը զգալիորեն՝ 15.7%-ով աճել է, իսկ գյուղական բնակչությունը աստիճանաբար նվազել է. 2014-2024 թվականներին անկումը կազմել է 7.4%, ինչն ավելի քան 111.000 մարդ է։
Ըստ բնակչության վերջին մարդահամարի արդյունքների տարիքային բաշխվածությամբ ամենամեծ խմբերը ստորև.
85+` տարեկան՝ 65.552 մարդ,
34 տարեկան՝ 64.127 մարդ,
33 տարեկան՝ 63.470 մարդ,
39 տարեկան՝ 61.27 մարդ,
38 տարեկան՝ 60.790 մարդ,
10 տարեկան՝ 60.399 մարդ,
14 տարեկան՝ 60.270 մարդ,
9 տարեկան՝ 59.511 մարդ,
15 տարեկան՝ 59.336 մարդ,
37 տարեկան՝ 59.280 մարդ,
35 տարեկան՝ 59.28 մարդ։

