
Բոլիվիայի նախագահի հասցեին սոցցանցերում մահվան սպառնալիքներ են հնչել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին սոցիալական ցանցերում մահով են սպառնացել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բոլիվիայի կապի նախարար Խիսելա Լոպեսը:
«Հայտնում եմ երկրին, որ վերջին օրերին և ժամերին մեր նախագահի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչում: Սպառնալիքները հնչում են հեղափոխության հիմնական առաջնորդի, բոլիվիական ժողովրդավարության պաշտպանի և ԱՄՆ-ի կայսրությանը դիմակայող ամենապինդ առաջնորդներից մեկի հասցեին»,- հայտարարել է Լոպեսը:
Նախարարը բերել է նման սպառնալիքների երկու օրինակ, որոնք հնչել են Saimon և Exorcismo Bebe կեղծանուններով օգտատերերի կողմից:
Դեռևս տեղեկությունները չկան՝ պատրաստվո՞ւմ Բոլիվիայի իշխանությունները հետաքննություն սկսել երկրի նախագահի հասցեին հնչող սպառնալիքների համար: